Последние новости

Ներարկման լուծույթներն ու դեղերն անվճար կմատակարարվեն բանակին

«Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցները կմատակարարի բացառապես անվճար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ, որին էլ պատկանում է «Ֆարմատեքսը»։

«Բանակին ներարկման լուծույթներ, ախտահանիչ հեղուկներ ու տարբեր դեղամիջոցների անվճար մատակարարման գործընթացն արդեն իսկ սկսված է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կարևորվել է մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում՝ Սփյուռքի օժանդակությունը համաժողովրդական պայքարին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ