Նիկոլ Փաշինյան. Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում
Եթե միջազգային հանրությունը ճիշտ գնահատական չտա աշխարհաքաղաքական այն իրավիճակին, որ հիմա Լեռնային Ղարաբաղում է, ապա Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Bild պարբերականի հետ զրույցում։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է Գերմանիան ձեռնարկի ներկա իրավիճակում, Փաշինյանն ասել է.
«Ակնկալում եմ հստակ դիրքորոշում։ Եթե միջազգային հանրությունը ոչ ճիշտ գնահատական տա այս իրավիճակին, ապա Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մատույցներում»։
Վարչապետի խոսքով ՝ Անկարան Սիրիայից հավաքագրում ու ահաբեկիչների է տեղափոխում Արցախի և Հայաստանի դեմ կռվելու համար, իսկ թուրքական բանակն անմիջական մասնակցություն ունի հակամարտության մեջ։ Փաշինյանը վստահ է` այս ամենը կապված է Անկարայի իմպերիալիստական քաղաքականության հետ:
«Կարծում եմ, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս Հայոց ցեղասպանությունը շարունակելու։ Եվ հիմա Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը դարձել են քաղաքակրթության առաջնագիծ։ Հարավային Կովկասում հայերը Թուրքիայի` դեպի հյուսիս, հարավ–արևելք և արևմուտք տարածվելու վերջին խոչընդոտն են։ Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասն է»,– պարբերականի հետ զրույցում նշել է Փաշինյանը։
Նա մատնանշել է Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում ։ Նա մեկ անգամ ևս ընդգծել է`Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը միայն տեղային անվտանգության հարց չէ, գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է և միջազգային նշանակություն ունի երեք պատճառով։
«Առաջին հերթին, ինչպես արդեն ասացի, Թուրքիան Սիրիայից ահաբեկիչների է հավաքագրում և տեղափոխում Արցախի և Հայաստանի դեմ կռվելու համար։ Երկրորդը, այս գործընթացում ներգրավված է թուրքական բանակը։ Սա ցույց է տալիս Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը, որի նպատակն է «թուրքական կայսրության» վերականգնումը»,– ասել է վարչապետ Փաշինյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները հնարավոր են, Փաշինյանը նշել է, որ հիմա առաջնահերթը սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության հարցն է։
«Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով»,– ասել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.
-
2025-07-14 05:43
По одному представителю со стороны Израиля и протурецкого правительства Сирии встретились в Азербайджане в субботу, 12 июля, передает агентство AFP со ссылкой на источники в дипломатических кругах в Дамаске.