Մի՛ եղեք կույր. Արտակ Բեգլարյանը դիմել է միջազգային հանրությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում պատերազմական հանցագործությունների վրա, որոնք Ադրբեջանի ԶՈւ–ն իրականացնում է Արցախի խաղաղ բնակչության հանդեպ։
Բելգլարյանը անգլերենով տեսաուղերձ է պատրաստել, որում հակիրճ պատմում է վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին։
Նա նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով արդեն կան տասնյակ քաղաքացիական զոհեր և շատ ավելի մեծ թվով վիրավորներ։
Խորհրդանշական է, որ Բեգլարյանը խոսում է Ստեփանակերտի այն հատվածից, որն այսօր վնասվել է թշնամու հրթիռակոծության հետևանքով։ Նրա թիկունքում երևում են պայթած հրթիռի հետևանքները։
Նա պատմում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտին ծանր հրթիռային հարվածներ են հասցվել նաև այսօր`վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և կառույցներ։
«Հարվածներ են հասցվում հրթիռներով և ռումբերով, որոնց հետևանքով ունենք բազմաթիվ տուժածներ։ Հիմա Արցախում մարդասիրական աղետ է, կոչ եմ անում միջազգային հանրությանը պատշաճ արձագանքել, դադարել խոսել և սկսել գործել։ Մի եղեք կույր»,– կոչ է անում Բեգլարյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).