Բեգլարյան․ Շուշիում և Ստեփանակերտում, ըստ նախնական տեղեկությունների, 4 մարդ է մահացել
Շուշիում և Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 մարդ է մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Հրթիռակոծության հետևանքով վիրավորների և զոհերի թիվը դեռ հստակեցվում է. երկու քաղաքներում, ըստ նախնական տեղեկությունների, 10 վիրավոր կա»,–ասաց Բեգլարյանը։
Նրա խոսքով` ավելի ուշ մանրամասներ հայտնի կլինեն։
Նշենք, որ արցախա–ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների սկսման պահից ի վեր այսօր առաջին անգամ հրթիռակոծվել է նաև Շուշի քաղաքը։ Իսկ ինչ վերաբերում է մայրաքաղաք Ստեփանակերտին, ապա այն ադրբեջանական կողմի թիրախում էր հայտնվել դեռ սեպտեմբերի 28-ից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 13:05
Вступление в Союзное государство не означает нарушение независимости Армении.
-
2025-04-19 13:03
Депутат фракции «Честь имею» Национального Собрания Тигран Абрамян пишет:
-
2025-04-19 13:03
Избранный мэр Гюмри Вардан Гукасян официально вступил в должность. Церемония принесения присяги состоялась в субботу во втором городе Армении.
-
2025-04-19 11:14
Представитель армянской общины Вараздат Миносян назначен вице-премьером Абхазии. Соответствующий указ подписал президент Абхазии Бадра Гунба.