Последние новости

Թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել է

Ադրբեջանի զինված ուժերն այսօր որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել՝ կորուստներ կրելով հետ են շպրտվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դա նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր մեր հակաօդային և այլ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է. «Մանավանդ ժամկետային զինծառայողների, երիտասարդ սպաների, լեյտենանտների, ավագ լեյտենանտների, կապիտանների. ուղղակի աչքերը փայլում են իրենց ցուցաբերած քաջությունից» , տեղեկացնում է News.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ