Սաուդյան Արաբիայի Առևտրային պալատի ղեկավարը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ»
Սաուդյան Արաբիայի Առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ», այդ թվում` ներմուծում, ներդրումներ և զբոսաշրջություն` հայտարարելով, որ դա «յուրաքանչյուր սաուդցու պարտականությունն է», հաղորդում է Al Arabiya-ն:
«Բոյկոտել թուրքական ամեն ինչը` լինի դա ներմուծման, ներդրման կամ զբոսաշրջության մակարդակում, դա յուրաքանչյուր սաուդցու` վաճառողի և սպառողի, պարտականությունն է` ի պատասխան Թուրքիայի կառավարության շարունակական թշնամանքին մեր ղեկավարության, մեր երկրի և մեր քաղաքացիների նկատմամբ»,- գրել է ալ-Աջլանը Twitter-ում:
Պարբերականը փոխանցում է, որ եթե այդ կոչը լսվի, դա կազդի հազարավոր թուրք արտահանողների վրա Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Պարսից ծոցի որոշ երկրներ Թուրքիային որպես իրենց թիրախ են ընտրել և տարածաշրջանը «ապակայունացնող» քաղաքականություն են վարում:
«Պետք չէ մոռանալ, որ այդ երկրների անցյալը հարցականի տակ է, և, հավանաբար, դրանք վաղը չեն լինի, սակայն, Ալլահի թույլտվությամբ, մեր դրոշը հավերժ ծածանվելու է այս տարածաշրջանում»,- ասել էր Էրդողանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.