ԱՊԼ. Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա Անկարայի համար
Կովկասում և Միջերկրական ծովում տարածաշրջանային լարվածությունն ուժգնացնելու գործում Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա երկրի համար, հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը, հաղորդում է Arab News-ը:
«Թուրքիան բախվում է բազմաթիվ տարաձայնությունների տարածաշրջանում գերտերությունների հետ, որոնք լավ ավարտ չեն ունենա Թուրքիայի և դրա ղեկավարության համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին: Էրդողանը նաև միջամտել է Կովկասի գործերին Հայաստանի և Ադրբեջանի միջև, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, ու հարձակվել արևելյան Միջերկրական ծովի գազային գորտիներին, ինչը ստիպել է այնպիսի մեծ և ազդեցիկ երկրին, ինպես Ֆրանսիան է, ուղարկել կործանիչներ և ավիակիր դեպի Կիպրոս: Անգամ Իտալիան, որն ընդունել է բազմաթիվ թուրքական դիրքորոշումներ, նահանջել է դեպի Ֆրանսիան: Այժմ բոլորն ասում են Էրդողանին, որ նրա գործողությունները կպատժվեն»,-նշել է Աբուլ Գեյթը:
«Ինձ զայրացնում է, որ սիրիացիներն օգտագործվում են որպես վարձկաններ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից տարվող պայքարում… Շատ տխուր է, որ սիրիացի վարձկաններն օգտագործվում են Էրդողանի կողմից Թուրքիայի հետ կապ չունեցող գործերում»,-ասել է Աբուլ Գեյթը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:38
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в воскресенье подтвердил поддержку своей страной решения о создании двух государств на Кипре, призвав международное сообщество смириться с существующим разделением средиземноморского острова, сообщает AFP.
-
2025-07-21 09:36
Постоянное представительство Ирана при Организации Объединенных Наций в Нью-Йорке направило в Совет Безопасности ООН доклад с подробным описанием преступлений, совершенных Израилем во время его войны против Исламской Республики в прошлом месяце, сообщает Mehr.
-
2025-07-21 09:34
В Армении произошло землетрясение магнитудой 2,4, сообщила Спасательная служба МВД.
-
2025-07-21 09:31
Продолжаю публиковать интересные сведения: день четвёртый. Об этом на своей странице в Facebook написал арцахский адвокат Роман Ерицян, опубликовав также фотографии.