Փաշինյան. ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:
ՀՀ կառավարությունը ներկայացրել է հարցազրույցի մասին հոդվածը։
«Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նուրբ հարց բարձրացրեց. ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի Միացյալ Նահանգների երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների օգտագործումը հայերի դեմ: Պարոն Փաշինյանի կոչն Ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին արվեց Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերի բռնկումից շատ չանցած:
Պարոն Փաշինյանը մեր հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասաց, որ հակամարտությունը շատ ավելի վտանգավոր հարթություն է տեղափոխվել Ադրբեջանի օգտին Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով:
Հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ը հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում հօգուտ Հայաստանի թշնամիների:
«Միացյալ Նահանգները, - ասաց պրն. Փաշինյանը, - պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»: Նա նշեց, որ պարոն Օ’Բրայենը «լսել և ընդունել է» իր մտահոգությունները:
Պարոն Փաշինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հանձնել որևէ տարածք հնարավոր խաղաղ կարգավորման դեպքումՙ պնդելով, որ այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը:
Պարոն Փաշինյանի խոսքով, Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են ներկայացնում Թուրքիայի միջամտության պատճառով: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի: ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը «ցեղասպանություն» էր, ինչը սակայն Թուրքիան չի ընդունում», տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 18:47
Чтобы понять, как двое наших граждан оказались под контролем Азербайджана в направлении Аравуса, нам нужно знать, какова ситуация в данном направлении в межпозиционном плане. Об этом написал на своей странице в Facebook оппозиционный депутат Тигран Абрамян.
-
2025-06-06 18:43
Президента Арцаха Самвела Шахраманяна вызвали на допрос 6 июня, однако сторона защиты ходатайствовала о его переносе. Об этом Armenia Today сообщил адвокат политика Роман Ерицян.
-
2025-06-06 18:42
Премьер Армении Никол Пашинян и президент Ирана Масуд Пезешкиан обсудили по телефону вопросы безопасности в регионе Южного Кавказа. Об этом сообщает пресс-служба аппарата армянского премьера. Пашинян поздравил Пезешкиана с праздником Жертвоприношения – Ид-э-Горбаном. Армянский премьер также обсудил с иранским президентом двустороннюю повестку, говорится в сообщении. Предыдущий телефонный звонок между Пашиняном и Пезешкианом прошел 16 марта. Тогда президент Ирана приветствовал договоренности между Ереваном и Баку по мирному договору. Armenia Today
-
2025-06-06 18:40
Президент США Дональд Трамп не заинтересован в разговоре со своим бывшим союзником Илоном Маском на фоне ожесточенной перепалки из-за президентского законопроекта о резком снижении налогов, заявил в пятницу представитель Белого дома, добавив, что на сегодня не запланировано никаких телефонных разговоров между ними, передает Reuters.