ՀՀ ՊՆ. Ստեփանակերտի վրա կիրառվում են «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Կասիրգա»
Ստեփանակերտի վրա իրականացվում է հրթիռային հարձակում. կիրառվում է «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Կասիրգա», նմանատիպ հեռահար միջոցներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին՝ հնարավոր չէ՞ արդյոք Գյանջայի օդանավակայանի օրինակով լռեցնել այդ կրակակետերը, Հովհաննիսյանը նշեց, որ հնարավորինս լռեցվում են, սակայն պետք է հաշվի առնել այն, որ հակառակորդի միջոցներն ու ուժերը բավականին մեծ են, մեզանից՝ երբեմն մի քանի անգամ շատ:
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարծես ընդհատակ է անցել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը մեծ գլուխ գովալու տեղ ունի, որ ընդհատակում չմնա»:
Ինչ վերաբերում է նրան, որ հաճախ զինվորների հարազատները հրապարակում են վերջիններիս լուսանկարներն ու փնտրում նրանց, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է ընթանում, բուժհիմնարկներն աշխատում են 24 ժամ, առանց հանգստի. «Կարող են լինել բազում նման դեպքեր, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն զոհվելու ու վիրավորվելու վերաբերյալ: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ: Մենք փորձում ենք մաքսիմալ սխալներ թույլ չտալ, իսկ թույլ տալու դեպքում էլ արագ շտկել դրանք», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.