Последние новости

РИА Новости. Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան

Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան, նրանցից 53-ի դիերը փոխանցվել են Սիրիա նախօրեին, РИА Новости-ին հայտնել են սիրիական ընդդիմության աղբյուրները:

«Նախօրեին՝ կիրակի, 53 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիա... Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Բացի այդ, ըստ նրա՝ անցած հանգստյան օրերին սիրիացի վարձկանների երրորդ խումբը մեկնել է Ղարաբաղյան հակամարտության գոտի: «Ուղարկվել է 430 մարդ», - նշել է աղբյուրը:

Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում է գտնվում «լավ համալրված» սիրիացի 322 վարձկան, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ