Последние новости

Արայիկ Հարությունյան. Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ

Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ: Փա ՛ռք հայոց բանակին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ