Последние новости

Պուտինը դեռ չի ծրագրում բանակցություններ անցկացնել Ալիևի և Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ ծրագրեր չունի՝ կապված ԼՂ թեմայի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե անհրաժեշտություն լինի, որևէ կասկած չի լինի, և նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը:

Հստակեցնող հարցին, թե արդյոք կարելի է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «դեռ հստակ ծրագրեր չկան»:

«Սակայն դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարեկ, այնտեղ՝ Ղարաբաղում, իրավիճակն արագ է զարգանում, այդ պատճառով այստեղ դժվար է կռահել: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվեն նաև երկխոսության պահանջներ»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ