«Ավրորա» նախաձեռնության հիմնադիրները 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կտրամադրեն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանն այսօր հայտարարել են 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն տրամադրելու իրենց հանձնառության մասին՝ Հայաստանի և Արցախի անմիջական կարիքները հոգալու և հայկական երկու հանրապետությունների՝ պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական և այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելու համար:
«Մենք խորապես անհանգստացած ենք և վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով և տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված այս ուժգին հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝ խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը և հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - հայտարարել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները:
«2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի օրը, մենք դրեցինք սկիզբը մեր միջազգային մրցանակի ու մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը: Երբեք չէինք պատկերացնի, որ ներկա ժամանակներում ևս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում մեզ»:
Աֆեյան, Գրեգորյան և Վարդանյան ընտանիքները 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ իրենց ուժերը միավորելով Հայաստանի ու Արցախի քաղաքացիների, հայկական համաշխարհային համայնքի անդամների և հայերի բարեկամների հետ: Ի լրումն դրա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և UWC Դիլիջան դպրոցը, որոնք երկուսն էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ են, հայտարարում են 1 մլն դոլարի հատուկ ծրագրի և միջազգային դրամահավաքի ձեռնարկումների մեկնարկի մասին՝ ապահովելու համար հետագա ֆինանսավորում, որը կուղղվի պատերազմից տուժած հայ երեխաների կրթությանն ու բարեկեցությանը:
«Ավրորայի» և UWC Դիլիջանի բարեկամներն ու աջակիցները կարող են միանալ նորաստեղծ հատուկ նախագծին՝ նվիրատվություններ կատարելով UWC Դիլիջանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և #AraratChallenge շարժման կայքերի միջոցով, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.