ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում և բանակցություններ սկսել
ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել, հայտնում է РИА Новости-ն:
«Խնդիրը ռազմական լուծում չունի», - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Մեզ շատ է անհանգստացնում Ղարաբաղում տիրող իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այս հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաև դաշինքի անդամների համար: Մենք հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատերազմը և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ստոլտենբերգը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.