ԵԽ-ի 48 պատգամավոր կոչ են անում դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան
Եվրախորհրդարանի 48 պատգամավոր նամակ է հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելին, որում իր մտահոգությունն է հայտնել Արցախի բնիչ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD):
«Մենք՝ ստորև ստորագրած Եվրախորհրդարանի անդամներս, ցնցված ենք և կոչ ենք անում ադրբեջանական բանակին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիան»,-ասվում է նամակում: Նամակում Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնիկ ժողովուրդը հարձակման է ենթարկվել ադրբեջանական զինծած ուժերի կողմից, ինչը «միջազգային մարդասիրական իրավունքի և ԼՂ-ում խաղաղ գործընթացի տրամաբանության կոպտագույն խախտում է»: Նրանք կոչ են անում Բորելին «ճնշում գործադրել, որպեսզի դադարեցվի ցանկացած միջամտություն Թուրքիայի կողմից, որը դե-ֆակտո ապակայունացնում է Հարավային Կովկասում ևս մեկ հարևան տարածաշրջան»: Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են նաև հրադադարի ռեժիմի խախտման հարցով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմների կարևորությունը: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է այդ մեխանիզմի տեղակայումից, որը թույլ կտար իմանալ, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը:
Մեկնաբանելով նամակը՝ EAFJD-ի նախագահ Կասպար Կարամպետյանը հայտարարել է. «Թուրքիան և Ադրբեջանն անցել են կարմիր գիծը: Այսօր Եվրոպայում քաղաքական գործիչները սկսել են հասկանալ, թե ինչի է ունակ Ալիևի ռեժիմը: Այսօր Ադրբեջանը երկիր է, որն ասոցացվում է իսլամական ահաբեկչության հետ: Ալիև-Էրդողան բռնապետական տանդեմը դատապարտված է ձախողման, քանի որ մարմնավորում է ոչ միայն հայերի նկատմամբ ատելությունը, այլ նաև արհամարհանքը մարդկային կյանքերի նկատմամբ: EAFJD-ն և մեր կոմիտեները շարունակում են իրենց ակտիվ աշխատանքը իրադարձությունների լուսաբանման հարցով», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 18:32
На фоне растущей политической фрустрации и снижения общественного доверия к институтам власти в Армении всё большую озабоченность вызывает трансформация публичного поведения высших должностных лиц – в особенности премьер-министра Никола Пашиняна и его фактической спутницы Анны Акопян. Скандальные высказывания, участие в образовательных инициативах с идеологическим подтекстом, нападки на Церковь и традиционные ценности – всё это формирует новый стиль правления, в котором пропаганда и манипуляция подаются как норма. Вместо экспертов – агитация. Вместо образования – псевдопросветительские шоу. Вместо ценностей – размытые сигналы «новой нормы».
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.