ՀՀ ՊՆ․ Ինչու ՀՀ-ն չէր կարող «Սմերչով» հարվածել Մինգեչաուրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի սահմանագծից մինչև Միգեչաուր ընկած տարածքը 108 կմ է։ Դա նշանակում է, որ հնարավոր չէ Հայաստանից տարածքից «Սմերչ» հրթիռային համակարգով հարվածներ հասցնել Միգեչաուր քաղաքին։ «Զինուժ մեդիան» այս թեմայով զրուցել է մասնագետի հետ և բացահայտել ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը։
«Ադրբեջանի նախագահի օգնականի տեղադրած հայտնի լուսանկարներում ընդամենը «Սմերչի» հրթիռի՝ արդեն մարտական մասը պարպելուց հետո մնացած հատվածն է։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, թե հրթիռն ուղղակի չի պայթել։ Հրապարակված լուսանկարում հրթիռն առանց մարտական հատվածի է, հետևաբար այն չէր կարող չպայթել»,–ասում է մասնագետը։
Ստացվում է` ադրբեջանցիները «չպայթած» հրթիռի համար խնամքով անցք են փորել, հակառակ դեպքում ավերածության հետքերն անխուսափելի կլինեին։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե իբր Հայաստանից թիրախավորվում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։
Երեկ ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, թե Հայաստանը հարված է հասցրել Մինգեչաուրի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.