«Дождь»-ը Ստեփանակերտի գնդակոծությունը ներկայացրել է որպես ադրբեջանական Թարթառի կադրեր
Ռուսական «Дождь» հեռուստաալիքը ԼՂՀ մայրաքաղաքի գնդակոծության կադրերը ներկայացրել է որպես ադրբեջանական Թարթառ քաղաքում արված տեսանյութ, որից հետո ներողություն է խնդրել։
«Այսօր «Дождь»-ի եթերում սխալմունք է տեղի ունեցել. Ադրբեջանի Թարթառ քաղաքում տեղի ունեցածի լուսաբանման ժամանակ Ստեփանակերտի գնդակոծության կադրերն են հայտնվել եթերում։ Հեռուստադիտողի մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, որ «Дождь»–ը միտումնավոր Ստեփանակերտում տեղի ունեցողը ներկայացնում է որպես Թարթառի դեպքեր։ Բայց դա այդպես չէ։ Եթերում տեղի ունեցածը սխալմունք է, որի համար ներողություն ենք խնդրում մեր բոլոր հեռուստադիտողներից։ Այսուհետ ավելի ուշադիր կհետևենք եթեր հեռարձակվող տեսանյութերին», – ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի մայրաքաղաքը, ինչպես նաև մյուս քաղաքները, վերջին օրերի ընթացքում ակտիվ հրետակոծությունների են ենթարկվում տարատեսակ սպառազինությունից, մասնավորապես` համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.