Մնացականյանը Բիգանի հետ զրույցում դատապարտել է արգելված զինատեսակների կիրառումը Ադրբեջանի կողմից
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ:
Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։
ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը և խստորեն դատապարտել այն։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորել է կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.