Լավրով. Պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, այս մասին ՌԴ ԱԳ նախարարն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում:
«Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել, որ շփման գծում մարտական գործողությունները չեն դադարում, և խաղաղ բնակչության շրջանում զոհերը շարունակում են աճել։ Ռուսական կողմից ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը», - ասված է ՌԴ ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսմանը` հիմնարար սկզբունքների հիման վրա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.