ՀՀ ՄԻՊ. Ադրբեջանի գործողությունները կրում են էթնիկ զտումների նպատակ
ԱԹՍ-ները գործադրվում են գիշերային ժամերին, երբ մարդիկ տանն են, հիմնական դեպքերում՝ քնած։
Կարևոր է, որ մենք ցույց տանք հարձակումների հիմքում քաղաքականության նենգ բնույթը, ակնհայտ էթնիկ զտումների նպատակը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«ԱԹՍ-ները քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային հարձակումների և ավերածությունների նպատակ ունեն: Գեղարքունիքում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք գործադրվում են գիշերային ժամերին, երբ մարդիկ տանն են, հիմնական դեպքերում՝ քնած: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանցով հարձակումները իրականացվում են քաղաքացիական մարդաշատ օբյեկտների նկատմամբ: Արցախում նույնպես գործադրվել են ու շատ ավելի մեծ վնասներ են պատճառվել», - նշեց ՄԻՊ-ը:
Նա անդրադարձավ նաև հակառակորդի կողմից «LAR 160» և «Սմերչ» համազարկային կրակի հրթիռներով: Թաթոյանը բարձրաձայնեց, որ դրանք միջազգային մարդասիրական իրավունքում արգելված զինատեսակներ են: Ասում է. «Դրանցով հնարավոր չէ տարբերակել քաղաքացիականը զինվորական օբյեկտներից: Այդ զինատեսակները կիրառվում են նաև Արցախում, դրա մասին վկայում են ապացույցները, որոնք ուղակելու ենք միջազգային կառույցներին»:
ՀՀ ՄԻՊ-ը ընդգծեց նաև վարձկանների օգտագործումը հիմնավորված է որպես փաստ: Նրա խոսքով՝ վարձկանների օգտագործման, նրանց օգտագործման նպատակի համար կազմակերպվող գործողությունները համարվում են հանցագործություններ.
«ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն, դրանք կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»:
Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց նաև էթնիկ հայերի նկատմամբ հսկայածավալ ատելության խոսքի, բռնության, սպանության կոչերի մասին:
ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ նախաձեռնած բոլոր ուսումնասիրություններն ուղարկվում են միջազգային կառույցների համապատասխան մարմիններին: Միջազգային կառույցների մասին խոսելիս նա ընդգծեց, որ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ.
«Այլևս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ նման երևույթները կանխել: Հումանիտար աղետի հետևանքներ են առաջացնում», տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: