ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել հրադադար հաստատել Արցախում
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, խստորեն դատապարտում են Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը», - ասված է հայտարարության մեջ:
«Նախարարները անվերապահորեն ընդգծում են, որ վերջին գրոհները, որոնք ենթադրաբար ուղղված են եղել քաղաքացիական թիրախների ուղղությամբ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում` Ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս, և այդպիսի հարձակումների անհամաչափությունը տարածաշրջանում կայունության համար անընդունելի սպառնալիք են», - ասված է հայտարարության մեջ:
Անդրադառնալով երեք երկրների ղեկավարների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը, նախարարները «մեկ անգամ ևս կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադար հաստատել»:
Նախարարական հայտարարությունն արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների վճռական հանձնառությունը «Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը լիարժեք իրականացնելու հարցում»:
«Համաձայն այս մանդատի, նրանք կշարունակեն հետևողականորեն աճեցնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ պարտավորվել վերսկսել կարգավորման գործընթացը՝ հիմնվելով առկա հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին», - ասված է համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.