«Փաստ». ՎԱՐՁԿԱՆՆԵՐԸ՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԻՍԿ ՈՂՋ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ ԿՈՉՆՉԱՑՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում ընթացող մարտերի հենց առաջին օրվանից մամուլում տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ հայկական ուժերի դեմ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի կողմից կռվում են Սիրայից բերված վարձկաններ։
Հավելենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկաններ կիրառելու փաստի մասին իր հայտարարություններում բացահայտ շեշտել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այդ առիթով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաև այլ գործիչներ, միջազգային կազմակերպություններ ու լրատվականներ։
Պատերազմական գործողություններն ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանն այդ վարձկաններին օգտագործում է ամենաթեժ ու վտանգավոր հատվածներում, որտեղ փրկվելու և ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետներից մեկը նշել է, որ դա արվում է նպատակային, որպեսզի որևէ վարձկան այլևս հետ չգնա, այսինքն՝ դրանցից որևէ կենդանի վկա չմնա։ Ըստ մեր զրուցակցի, անգամ եթե որևէ վարձկան հրաշքով ողջ մնա առաջնագծում, այդպիսիններին կոչնչացնեն տեղում՝ հենց ադրբեջանցիները։
Սա ադրբեջանա-թուրքական հստակ ձեռագիր է: Ի դեպ, նշենք, որ միջազգային լրատվամիջոցներն արդեն նշում են, որ անցած ութ օրվա ընթացքում սպանվել են հարյուրավոր վարձկաններ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.