Ստեփանակերտից նոր վերադարձած Արսեն Թորոսյանը ներկայացրեց իրավիճակը
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ունենք սրված ռազմական իրավիճակ Արցախի տարածքում, որի պատճառով ունենք բազմաթիվ զոհեր վիրավորներ, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Միասնական տեղեկատվկան հարթակում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Ես երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել Ստեփանակերտից, դա իմ երրորդ այցն էր: Ստեփանակերտը ամբողջությամբ գտնվում էր ռմբակոծության տակ: Որևէ տարբերություն չկար այդ ռմբակոծության թիրախների առումով. Դրանք թե ռազմական, թե քաղաքացիական օբյեկտներն էին, հատկապես ենթակառուցվածքային, ինչը փաստացի խափանում է բնակչության բնականոն կյանքը:
Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաև ՀՀ-ից օգնության հասած մեր գործընկերները, փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետև Ստեփանակերտը կամ այլ քաղաքները գտնվում են ռմբակոծության տակ և նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել քաղաքացիներին, որոնք այդ օգնության կարիքն ունեն:
Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին: Այնքան մոտ, որ հիվնդանոցը դղրդաց: Նույն հաջողությամբ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին»,-ասաց նա:
Թորոսյանը նկատեց, որ բժշկական անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն, որ չի բացառվում, որ ուղիղ հարված լինի բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն:
Արսեն Թորոսյանը ցույց տվեց հրթիռի կտոր՝ նշելով, որ ամբողջ Ստեփանակերտը այսպիսի բեկորներով լի է: «Թիրախի տակ է ամեն ինչ: Քաղաքում ականատես ես լինում քանդված բնակելի շենքեր, հողին հավասարեցված տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչն անթույլատրելի է, հատկապես արգելված զինատեսակների օգտանործմամբ:
Չնայած այս ամենին, մենք մեր հայրենակիցների կողիքն ուժեղ կանգնած ենք, ամբողջ Հայաստանի ու Արցախի բժշկական հանրությունն իր մյուս գործերը թողած զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ: Գորիսը ամենահիմնական տարանցիկ կետն է այդ գործում: Մենք մինչև վերջ պայքարելու ենք և հաղթելու ենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.