Լարս Բերգ․ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի (Գերմանիա) կարծիքով` Ադրբեջանի ագրեսիան չպետք է որևէ մեկին զարմացնի, քանի որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն ավելացնում է ռազմատենչ հռետորաբանությունը` մշտապես սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լարս Պատրիկ Բերգը իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2020 թվականի օգոստոսին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել և ապահովել Թուրքիայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու հարցում։
«Թուրքիայի այս միջամտությունը քաջալերեց Ադրբեջանին։ Համաձայն հավաստի տվյալների` Անկարան սիրիացի զինյալների է ուղարկել` ի աջակցություն ադրբեջանական բանակի։ Այսպիսով, Թուրքիան գործում է ինչպես Լիբիայում` տարածաշրջան բերելով անկայունություն և նորանոր բռնություններ։ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, չենք կարող խելամիտ պահվածք ակնկալել, և դա պետք է հասկանա նաև միջազգային հանրությունը. Սիրիա, Լիբիա, Միջերկրական ծով և հիմա էլ Լեռնային Ղարաբաղ։ Թուրքիան կշարունակի այդ քաղաքականությունը, քանի դեռ մենք դրան դեմ չկանգնենք։ Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անընդունելի ուժի կիրառումից»,- ասել է Բերգը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 09:33
На прошлой неделе Армянский национальный комитет Америки (ANCA) заявил, что 14 апреля окружной суд США отклонил иск на сумму 500 млн. долларов поданный, азербайджанским адвокатом из Лагуна-Бич (штат Калифорния) Айнур Багирзаде против ANCA и 29 других лиц. Об этом пишет The California Courier.
-
2025-04-23 09:31
Спецпосланник президента США Стив Уиткофф посетит Россию на этой неделе, он рассчитывает на встречу с президентом РФ Владимиром Путиным. Об этом заявила журналистам пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-04-23 09:29
В рамках мероприятий, посвященных 110-й годовщине Геноцида армян, 21 апреля посол Армении во Франции Арман Хачатрян и дипломатический персонал посольства РА в церкви Сен-Сюльпис в Париже приняли участие в традиционной литургии в память о жертвах Геноцида армян. Об этом сообщило посольство РА во Франции.
-
2025-04-23 09:27
Журналист из Тавушской области Воскан Саргсян пишет: