Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվում են
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը Sputnik Արմենիային հայտնեց, որ հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են:
«Այժմ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է զորավարժությունների անցկացման վայրի և ժամկետների հարցը»,-ասաց Զայնետդինովը։
ՀԱՊԿ «Որոնում-2020» և «Փոխգործակցություն-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները պետք է հոկտեմբերի 23-30-ն անցկացվեին Հայաստանում` «Բաղրամյան» զորավարժարանում։
Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել էր, որ մեր երկրի զինվորականները չեն մասնակցի հոկտեմբերին Բելառուսի տարածքում կայանալիք խաղաղապահ զորավարժություններին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.
-
2025-07-01 07:32
Опубликовано письмо активиста «Священного движения» Миграна Махсудяна из УИУ «Вардашен».
-
2025-07-01 07:25
В Азербайджане задержали сотрудницу российского видеоагентства Ruptly, сообщает РИА Новости.