Ամիր Խաթամի. Անդունելի է Իրանի տարածքի վրա արկերի ընկնելը
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով երկրի տարածքի վրա արկերի ընկնելու անընդունելիության մասին։ Նա հայտարարել է, որ Իրանն անպայման միջոցներ կձեռնարկի, եթե (հակամարտության) կողմերը շարունակեն նման անփութություն դրսևորել, փոխանցում է Mehr-ը։
Նա նշել է, որ երկու կողմից Իրանի տարածքի վրա սխալմամբ արկեր են ընկնում, կողմերը ստացել են համապատասխան նախազգուշացումներ։
Նրա խոսքով՝ Իրանն ուշադիր հետևում է տարածաշրջանում հակամարտությանը՝ հավելելով, որ Իրանի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը կենսական կարևորության հարց է։
Նա շեշտել է, որ Իրանի տարածքի վրա արկերի ընկնելն անընդունելի է։ Խաթամին ընդգծել է, որ եթե հակամարտությանը ներգրավված երկրների կողմից այդ դեպքերն ու անփութությունը շարունակվեն, ապա անպայման կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ։
Երկուշաբթի Իրանի հյուսիս-արևմուտքում Խոդա Աֆարինի նահանգապետը հայտարարել է, որ իրանական հատվածի վրա ընկած արկերի թիվը մեծացել է։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության 9-րդ օրը ավելի քան 10 արկ է ընկել Գարմադուզ շրջանի Շարաֆահ, Մոհամմադ Սալեհլո, Խամրահլու և Գոլի Բեգլու գյուղերի վրա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.
-
2025-04-23 15:07
Правительство Армении на заседании 23 апреля приняло решение выделить Союзу добровольцев "Еркрапа" (СДЕ) под руководством близкого соратника премьер-министра Никола Пашиняна - Сасуна Микаеляна 234 миллиона 638 тысяч драмов (около 602 тысяч долларов США) для обеспечения непрерывности деятельности организации.