Կանադան և Բրիտանիան սատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը Ղարաբաղի վերաբերյալ
«Կանադան և Մեծ Բրիտանիան կրկին կոչ են անում դադարեցնել շարունակվող ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա շուրջ: Այս մասին ասվում է Կանադայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի և Դոմինիկ Ռաաբի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք հատկապես մտահոգված ենք բնակելի տարածքների գնդակոծման մասին հաղորդագրությունների կապակցությամբ և ցանկանում ենք ցավակցել զոհվածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունները և հետևեն հրադադարի մասին համաձայնագրին:
Մենք վճռականորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին և երկու ազգերի ընկերներին կրկնապատկել իրենց ջանքերը` ռազմական գործողությունների ավարտին աջակցելու և զերծ մնալու գործողություններից, որոնք կարող են սրել ճգնաժամը:
Հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ժամանակը: Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով: Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` առանց նախապայմանների այդ նպատակի իրականացման ուղղությամբ աշխատելու համար», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.