ԱԱԾ-ն տեղեկացնում է՝ այս օրերին կոտրվում են հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով:
«Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ:
Բացի այդ, նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին», - հաղորդում են ԱԱԾ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-28 05:34
Армения в 2023 году экспортировала томатов на 26 млн. 42 тыс. долларов, сообщает портал World's Top Exports.
-
2024-09-28 05:33
В I полугодии 2024 года объем валового внутреннего продукта ЕАЭС к уровню января – июня 2023 года увеличился на 4,6%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия.
-
2024-09-28 05:28
Среди вынужденных переселенцев из Нагорного Карабаха есть некоторые укоренившиеся мифы по поводу гражданства Армении; этим, в частности, объясняется нежелание многих обращаться за получением гражданства. Об этом заявила замначальника Миграционной службы МВД Нелли Давтян в ходе круглого стола в Цахкадзоре.
-
2024-09-28 05:24
На Всемирном конгрессе по информационным технологиям (WCIT), который 4-7 октября снова пройдет в Ереване, будет не так много знаменитостей из мира хайтека, зато будет немало менеджеров и инвесторов, которые настроены на деловые обсуждения. Об этом заявил Sputnik Армения исполнительный директор Союза предприятий передовых технологий (UATE) Саркис Карапетян.