Դմիտրի Պեսկով. իրավիճակը գնալով վատանում է
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Ղարաբաղում հրադադարի հաստատմանը նպաստելու համար իրեն ուղղված կոչերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլոր ուղերձները զեկուցվել են, և նման կոչերի հուզական ֆոնը հասկանալի է, քանի դեռ իրավիճակը գնալով վատանում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է։ Դուք գիտեք, թե ինչ է եղել։ Նախ` երեք նախագահների (ՌԴ–ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի - խմբ.) համատեղ հայտարարությունը՝ Պուտին, Մակրոն և Թրամփ, արտգործնախարարների հայտարարությունները»,- ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլում տեսե՞լ են արդյոք գործարարների` Ռուսաստանի նախագահին ուղղված կոչերը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին միջամտելու և դադարեցնելու խնդրանքով:
Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով ՝ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են այդ ուղղությամբ, որպեսզի պատերազմող կողմերին օգնեն դադարեցնել կրակը, և սկսվի կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթացը:
Երեկ «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր, ռուսաստանցի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը կոչով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ասելով, որ հենց այսօր Պուտինի մասնակցությունը կարող է շատ բան լուծել Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորման հարցում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.
-
2025-06-03 16:21
В основе обвинения азербайджанского суда против Рубена Варданяна заложена этническая нетерпимость, чреватая продолжением геополитической трагедии, считает российский политолог и регионовед, президент фонда «Петербургская политика» Михаил Виноградов.