Ալեքսանդր ԼԱՊՇԻՆ. ՈՐՔԱՆ ԷԼ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀՆՉԻ, ԲԱՅՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻՆ ԿՕԳՆԻ ՀԱՂԹԵԼ
«Ինչպես ես արդեն ասել եմ հայկական ԶԼՄ-ներին տված բազմաթիվ հարցազրույցներում, պետք է սպասել Ադրբեջանի երկրորդ և վերջին հարձակման այսօր՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան: Ես սխալվել եմ միայն մի բանում. հարձակումը սկսվել է ոչ թե երեկոյան, այլ 2 ժամ առաջ՝ Երևանի ժամանակով ժամը 15:00-ին:
Կարդում եմ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառումները այն մասին, որ կատաղի մարտեր են ընթանում Ղարաբաղի հարավային հատվածում: Ես նաև 3 օր առաջ ասել եմ, որ կրկնակի հարձակումը կլինի վերջինը Ալիևի վերջին հուսահատ ցանկությունը՝ ապացուցել իր ժողովրդին, որ նա մեծ փարավոն է և հողեր վերադարձնող: Կարծում եմ, որ հայ զինվորականները ստիպված են փոքր-ինչ նահանջել 5-7 կմ պաշտպանական երկրորդ-երրորդ գծում: Սակայն հոկտեմբերի 8-ի երեկոյան ադրբեջանցիները վերջնականապես շունչները կփչեն, և հարձակումը կդադարի: Այդ ժամանակ հայերը հարձակման կանցնեն և կվերադարձնեն սահմանի առաջնային գիծն արդեն հոկտեմբերի 9-10-ին:
Հոկտեմբերի 11-12-ին պատերազմը կավարտվի, և կողմերին հրադադար կպարտադրեն: Հուսով եմ, որ այդ ժամանակ հայերը կկարողանան վերադառնալ սահմանի նախկին գծին, սակայն միևնույն ժամանակ կզբաղեցնեն ռազմավարական կետեր Ադրբեջանի տարածքում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Մինգեչաուրի ՀԷԿ-ի մոտակայքում:
Կարծում եմ, որ Բաքվում արդեն անհեթեթ պարզաբանումներ են պատրաստում սեփական ժողովրդի համար, թե ինչու է Ադրբեջանը պարտվում: Կարծում եմ, որ կասեն՝ «հայերի փոխարեն կռվում էր Ռուսաստանը, մեզ դավաճանեցին»: Սակայն Իլհամին դա արդեն չի փրկի: Նրա առանց այդ էլ թույլ իմիջը գնալով թուլանում է:
P.S. Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Թուրքիայի միջամտությունը հայերին կօգնի հաղթել: Եթե պատերազմ մղվեր Ադրբեջանի հետ դեմ առ դեմ, ապա Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նման աջակցություն չէր լինի: Հայերի հարձակումը կկանգնեցնեին, որպեսզի թույլ տային Ալիևին պահպանել դեմքը: Սակայն ոչ ոք չի ցանկանում Կովկասում Թուրքիայի ամրապնդում տեսնել: Այդ պատճառով Հայաստանի հաղթանակը ձեռնտու է բոլորին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).