Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են էսկալացիան հակամարտության գոտում
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են ռազմական գործողությունների էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Մոսկվան ու Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնել լեռնայինղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայից եւ Լիբիայից անօրինական զինված խմբավորումների արմատական գրոհայինների ներգրավման վտանգը: Նշվել է, որ դիվանագիտական կարգավորումը այլընտրանք չունի, որի սկիզբը պետք է լինի զինադադարը՝ առանց նախապայմանների:
Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում՝ տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման համար: Նախարարները կրկին ընդգծել են այն կարեւոր դերը, որ կարող են ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւան երկրները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 12:11
МИД Армении осудил атаку Израиля на Иран и призвал к немедленному прекращению боевых действий.
-
2025-06-13 12:10
Цены на нефть взлетели на 13% на фоне опасений, что конфликт может ограничить поставки.
-
2025-06-13 11:44
Военные удары израильских сил по Тегерану унесли жизни по меньшей мере шести иранских ученых-ядерщиков, сообщает Tasnim.
-
2025-06-13 11:42
Армения проголосовала за резолюцию Генассамблеи ООН, требующую немедленного прекращения огня в секторе Газа. Об этом сообщает пресс-служба организации.