Последние новости

Արծրուն Հովհաննիսյան. Օր չկա, որ ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանենք

Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հայկական զինված ուժերն ադրբեջանական ինչ ռազմակավարական օբյեկտ են այսօր շարքից հանել։

«Ուղղակի միշտ չի, որ այդ օբյեկտները ենթակա են լուսաբանման, կամ այդ օբյեկտները, միշտ չէ, որ ռազմավարական նշանակություն ունեն։ Պատերազմը գնում է, պատերազմը սաստիկ է, դրանում լինում են ծանր մարտեր, տարբեր բնույթի խուսավարումներ, հաջողություններ կամ անհաջողություններ»,- նշեց նա, տեղեկացնում է News.am ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ