Последние новости

Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Արցախի Հանրապետությունում ադրբեջանական ագրեսիայի հետ կապված։

Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ այս օրերին Ադրբեջանը Ստեփանակերտում և այլ բնակավայրերում թիրախավորում է դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ:

Նա գրել է, որ Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ