Փորձագետ․ Պետք չէ լսել ձայնային հաղորդագրություններ անծանոթներից
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում զգուշացրել է, որ պատերազմական իրավիճակում պետք չէ հավատալ ո՛չ ձայնային հաղորդագրություններին, ո՛չ էլ մեսենջերին եկող զանգերին, եթե դա անում են անծանոթները։
«Դուք, շատ հավանական է` մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ «քյարթ» հայերենով խոսել։ Բայց ինչ են անում։ Ֆեյքերով կապվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ կարդալ, ձայնագրել և իրենց ուղարկել։ Դիմացը վճարում են։ Մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ են անում, քանի որ հայ ֆեյքերով են հետները շփվում»,–գրել է Մարտիրոսյանը։
Նա հորդորել է չհավատալ դրանց, եթե նույնիսկ լավ բաներ են ասում։ Մարտիրոսյանը նշել է, որ ադրբեջանցիները դա էլ են անում. դուրեկան կամ վստահելի բաներ են ուղարկում, որ մարդիկ սովորեն նմանատիպ հաղորդագրություններին, ու դա նորմալ թվա նրանց, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:25
Служба доходов Министерства финансов Грузии выступила с заявлением в ответ на распространившуюся сегодня в СМИ дезинформацию о сбоях в таможенном контроле на границе, сообщает Грузия Online.
-
2025-07-30 09:22
Ручеек помощи, поступающий в сектор Газа, должна превратиться в океан, заявил во вторник генеральный секретарь Организации Объединенных Наций Антониу Гутерриш, передает Reuters.
-
2025-07-30 09:19
Армяне должны общими усилиями не допустить, чтобы в жизни возобладали нетерпимость и братоненавистничество, а ложь и зло не подорвали национальное единство. Об этом заявил Католикос Всех армян Гарегин Второй на встрече с участниками Всеармянского спортивного союза в Эчмиадзине.
-
2025-07-30 09:17
29 июля завершилось судебное разбирательство по делу Соны Мнацаканян — беременной женщины, ставшей жертвой наезда кортежа премьер-министра в 2022 году.