Последние новости

ԱԺ-ն կառավարությանը թույլ տվեց հաստատել երկրի տնտեսության մոբիլիզացիայի ծրագիրը

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։

Փոփոխությունների օգտին միաձայն քվեարկեց 87 խորհրդարանական։

Պաշտպանության նախարարության առաջարկած նոր օրենքը կընդլայնի կառավարության լիազորությունները։

Այն օժտված կլինի հանրապետության տնտեսության մոբիլիզացիայի ծրագրի հաստատման հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ և ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ