Последние новости

ԱՆԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ՝ ՄՆԱԼՈՎ ՍԱՌԸ ԵՎ ՌԱՑԻՈՆԱԼ

Պատերազմի ամեն օրը նոր իրականություն է ձևավորում՝ ռազմական և քաղաքական։ Ավերված ենթակառուցվածքներն Արցախում և ահռելի վնասը քաղաքացիական համակարգերին արդեն փաստ է։ Այնպես, ինչպես Ադրբեջանի՝ շատ ավելի մեծ ծավալներով ենթակառուցվածքների՝ ամեն վայրկյան ոչնչացված լինելու ռիսկը։ Սրանք բոլորը նոր ներկայի և նոր ապագայի իրողություններն են։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Է. Մամեդյարովը իր պաշտոնավարման վերջին փուլում, ի հակակշիռ իր դեմ աշխատող ալիևյան ռազմաշունչ ալիքի, ասում էր. «...Ենթադրենք՝ պատերազմ, բայց հետո, միևնույն է, լինելու են բանակցություններ, լինելու է դիվանագիտություն»։

Ալիևի ելույթից հետո Երևանից հնչեց տեսակետ, թե նա գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ։ Չի բացառվում, որ սա ճշմարտություն է, բայց կա մեկ նուրբ հանգամանք. չի բացառվում, որ ինքը գիտակցված է իրեն դնում նման պայմաններում։

Երևանում հանրային և պաշտոնական տրամադրություններում իշխում է երկու բացականչություն. ա/ Հաղթելու ենք, բ/ Այս անգամ գնալու ենք մինչև վերջ։

«Հաղթելու ենք»-ի հեղինակն իշխանությունն է, և իհարկե ճիշտ է անում։ Հասարակության մեջ այլ տրամադրությունների գեներացիա ուղղակի չէր կարելի այս պահին թույլ տալ։ Բայց պետք է հասկանալ, որ դա խիստ սահմանափակ ժամանակահատվածի համար է։

Այստեղ, սակայն, նույնպես կա շատ կարևոր մի նրբություն՝ հանկարծ իշխանությունը չընկնի իր իսկ ձևավորած մթնոլորտի ազդեցության տակ։ Իշխանությունը միշտ պետք է մնա սառը, ռացիոնալ՝ թե´ երկրի կառավարման հարցում, թե´ միջազգային հանրության հետ ինտենսիվ շփումներում։ Շարքային քաղաքացին կարող է ասել «հաղթանակ»՝ առանց իր համար հստակեցնելու, թե ինչն է ի վերջո համարվելու հաղթանակ, բայց իշխանությունը երբեք նման բանի իրավունքը չունի. իշխանության համար պարտադիր է ամեն ձևակերպման, ամեն սցենարի, ամեն իրողության տակ դնել սառը, ռացիոնալ հաշվարկ, միայն ու միայն սառը, ռացիոնալ քաղաքականություն։

Ինչ վերաբերում է «այս անգամ գնալու ենք մինչեվ վերջ» ձևակերպմանը, ապա իշխանությունն ընդհանրապես սրա հետ որևէ առնչություն չպետք է ունենա՝ այն համարելով հասարակության էյֆորիկ դրսևորումներից մեկը։

Ընդունելով, որ ցանկացած իշխանություն գտնվում է հանրային տրամադրությունների բնական ճնշման տակ, պետք է օգնել իշխանությանը՝ հնարավորինս զերծ մնալ դրանից։ Մանավանդ, որ այսօր պատերազմական փուլում տրամադրություններն ավելի զգացական են, իսկ ճնշումները՝ ավելի ուժեղ։ Իշխանությունն իրավունք չունի ո´չ տրվելու այդ ճնշումներին, ոչ՝ չարաշահելու դրանք։ Պարտավոր է մնալ սառը ու ռացիոնալ։ Պետք է միշտ հիշել, որ հանրային գերզգացական տրամադրությունները մի պահից կարող են լրիվ շուռ գալ, ու դու արդեն չես համոզի, որ այս կամ այն որոշումը կայացրել ես նախկին տրամադրությունների տակ։ Դա ոչ մեկին չի հետաքրքի։

Ինչ վերաբերում է ռազմական և քաղաքական պրոցեսներին, ապա դրանց ինտենսիվությունը և խորությունը մեկը մյուսով են պայմանավորվելու։ Վերջին օրերին ռազմական գործողությունների ծավալների մեծացումը մեզ պետք է հուշի, որ պատերազմի առաջին օրերի՝ միջազգային արձագանքի մեխանիզմն այլևս չի աշխատում։ Նոր իրականություն է, հետևաբար նոր քայլեր են պետք։ Կարծում ենք՝ Հայաստանը պետք է էականորեն ինտենսիվացնի իր քննարկումները գործուն մեխանիզմներ ունեցող դաշնակից պետությունների հետ։ Իշխանության ռացիոնալ կեցվածքը պետք է օգնի Ռուսաստանի հետ ռացիոնալ խոսակցությանը։ Այն, ինչ այսօր օգուտ է Հայաստանին, պետք է արվի։ Ռազմական սխրանքները, հերոսությունները, ժողովրդի ուժերի հզոր մոբիլիզացիան պետք է ուղեկցվեն քաղաքական-դիվանագիտական ռացիոնալ լուծումներ գտնելով։ Դա նույնպես հերոսություն է։

Այլընտրանքային նախագծեր խումբ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ПРОВОДИТ МОДЕРНИЗАЦИЮ И ОБНОВЛЕНИЕ «ПАССАЖИРСКОЙ» ИНФРАСТРУКТУРЫ
    2025-07-28 11:16

    Компания «Южно-кавказская железная дорога» в разгар летнего сезона пассажирских перевозок обновила ряд объектов пассажирской инфраструктуры, что направлено на повышение уровня предоставляемых услуг.

  • А КАК ЖЕ МОСКОВСКИЙ И КАРССКИЙ ДОГОВОРЫ?
    2025-07-28 10:34

    Открытое письмо Чрезвычайному и Полномочному Послу Российской Федерации в Республике Армения господину Сергею Павловичу Копыркину

  • АКОП БАДАЛЯН: К ЧЕМУ ЕЩЕ БЫТЬ ГОТОВЫМИ ТОЛКАЕТ НАС АЗЕРБАЙДЖАН?
    2025-07-28 10:31

    Азербайджан абсолютно не намерен приходить к согласию с Арменией по вопросу транспортного сообщения, да и вообще по какому-либо вопросу, для Азербайджана любая подобная тема подчинена одной главной цели: полному подчинению Армении государственным стратегическим представлениям и установкам Азербайджана, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, комментируя интервью помощника президента Азербайджана Хикмета Гаджиева немецкому изданию. Публикацию полностью приводим ниже.

  • АРМЕН ОВАСАПЯН: ЭТО ДЕШЕВАЯ МАНИПУЛЯЦИЯ ИНДИВИДА С ЯРКИМ ВООБРАЖЕНИЕМ
    2025-07-26 10:08

    Когда нет ни содержания, ни четкой ориентации, некоторые «оппозиционные круги» свою неспособность разобраться в ситуации пытаются компенсировать самыми примитивными манипуляциями Главная цель подобных публикаций – не проанализировать реальность, а просто превратить Сержа Саргсяна в очередного «врага», на которого можно свалить собственные неудачи, бездействие и организационную некомпетентность, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ