Последние новости

Հազարավոր հայեր փակել են Բրյուսելի կենտրոնական փողոցները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հազարավոր հայեր փակել են Բրյուսելի կենտրոնական փողոցները՝ իրենց բողոքը հայտնելով ադրբեջանական ագրեսիայի, Թուրքիայի ներգրավվածության դեմ։

 

       

Ցույցին մասնակցում են ոչ միայն Բելգիայի հայերը, այլ նաև հայկական կազմակերպություններ Ֆրանսիայից, Գերմանիայից և Հոլանդիայից։

Նշենք, որ այս պահին Եվրոխորհրդարանում քննարկվում է իրավիճակը Արցախում։ Եվրախորհրդարանի 55 պատգամավոր իրենց խոսքում աջակցություն են հայտնել Արցախին և հայ ժողովրդին։

Նրանք վանկարկում են «Հայաստան», «Արցախ»։ Ցուցարարների ձեռքին կան բազմաթիվ պաստառներ, որով կոչ են անում և պահանջում դադարեցնել ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ