Последние новости

Փոխքաղաքապետ. Ստեփանակերտը չի դատարկվել

Ստեփանակերտի բնակչության 50 տոկոսը չի լքել քաղաքը։ Հրթիռակոծվող քաղաքից հեռացել են հիմնականում ծերերը, կանայք ու երեխաները։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։

Նրա խոսքով` Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնված են։

«Եթե հրթիռակոծության հետևանքով տապալվում է որևէ ենթակառուցվածք, ապա տեղում մեր մասնագետները փորձում են վերացնել բոլոր խափանումներն ու ապահովել քաղաքի բնականոն կանքը»,– ասաց նա։

Փոխքաղաքապետը հայտնեց, որ ներկա պահին Արցախի մայրաքաղաքում անջատված է միայն գազամատակարարումը` անվտանգության նկատառումներից ելնելով։

Թամրազյանը հայտնեց, որ Ստեփանակերտում գործում են անգամ սանմաքրման ծառայությունները, որոնք ամեն օր հրթիռակոծությունից հետո մաքրում են քաղաքն ու վերականգնում քաղաքի բնականոն կյանքի պայմանները։

Փոխքաղաքապետը նշեց, որ Ստեփանակերտի ապաստարաններում բնակվող քաղաքացիներին տեղական իշխանություններն ապահովում են տաք հագուստով, ծածկոցներով և սննդով։

«Մենք փորձում ենք բոլորին ապահովել սննդի, տաք հագուստի, հիգիենայի պարագաների 3 օրվա ռեզերվով»,– ասաց Թամրազյանը։

Փոխքաղաքապետը հայտնեց, որ հրթիռակոծության վնասները ներկա պահին հաշվառվում են, բայց նախնական տվյալներով տուժել են 10 բնակելի շենք, տասնյակ ավտոճանապարհներ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ