Последние новости

Բաքուն ներողություն է խնդրել Իրանից

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Իրանի տարածքում արկերի պատահական հարվածի համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային:

«Մենք սահմանամերձ տարածքում հանդիպում անցկացրինք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ», - Ռեզայիի խոսքերը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:

Նա ավելացրել է, որ «իրանցի սահմանապահները, իրենց լիազորություններին համապատասխան, նախազգուշացրել են Հայաստանին և Ադրբեջանին Իրանի տարածքում հրթիռների և արկերի պատահական հարվածներից հետո»:

Երկուշաբթի «Tasnim» գործակալությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումների ընթացքում արձակված մի քանի արկեր ընկել են Իրանի տարածքում, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ