Последние новости

Բաքուն դեմ է խաղաղապահների տեղակայմանը

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը, Բաքուն նման մտադրություն չի հայտնել, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գեներալ-մայոր Հուսեյին Մահմուդովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Խաղաղապահների մասով կցանկանայի պատասխանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը։ Խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է երկու կողմի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նման մտադրություններ չի հնչեցրել»,- ասել է նա։

Հոկտեմբերի 4-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խաղաղապահների հարցը պետք է քննարկվի կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ, տեղեկացնում է PanARMENIAN.Net:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ