Փաշինյանն հնչեցրեց հակամարտության գոտում հրադադարի պայմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը TIME հանդեսին հարցազրույցում հայտարարել է՝ որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան պետք է «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:
«TIME-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ է հնչեցրել առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար»,- ասվում է հարցազրույցի մասին հոդվածում:
«Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ», - ասել է Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին ի աջակցություն Ադրբեջանի տարածաշրջան 1500–2000 սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մեջ:
Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ՝ Փաշինյանն ասել է. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր՝ ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:
Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրել է Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես պատմական կոչ է արել` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա` իր հետագա հայտարարություններն արվել են` ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:
Փաշինյանը պնդում էր, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-17 17:17
Росавиация предоставила допуски авиакомпании "Аэрофлот" и дочерней компании "Россия" к регулярным рейсам во второй город Армении - Гюмри.
-
2025-07-17 17:16
«В случае, если перед Грузией встанет вопрос о мире и стабильность или его отсутствии с безвизовым режимом с ЕС, то мы отдадим предпочтение миру и стабильности», - заявил в беседе с журналистами премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.
-
2025-07-17 17:11
Правоохранительные органы возбудили уголовное дело по факту уклонения от уплаты налогов в особо крупных размерах со стороны Прошянского коньячного завода.