Նախագահ Սարգսյանն ասել է` ինչ են մտածում Ռուսաստանի դերի մասին Հայաստանում ու Արցախում
Ռուսաստանը կկատարի իր պարտավորվածությունները Հայաստանի առջև, բայց Արցախի հայերն էլ դրա հույսն ունեն։ Ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Արցախում ապրող հայերը Ռուսաստանի մասին մտածում են որպես մի երկրի, որը և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի վրա ունեցած իր ազդեցությամբ կարող է իրական միջնորդ դառնալ ու դադարեցնել ռազմական գործողությունները։ Այստեղ նաև պետք է ճնշում գործադրել Թուրքիայի վրա», -ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դա կարող են անել նաև Մինսկի խմբի համանախագահները, բայց առաջին հերթին՝ Ռուսաստանը։
Նա նշել է, Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները զուտ քաղաքական չեն, և դրանք Հայաստանի ու Ռուսաստանի կոնկրետ կառավարությունների շահերը չեն։
«Հարաբերություններն այնքան խորն են, որ դրանք առանց չափազանցության կարելի է ազգային շահեր անվանել, քանի որ մենք դարեր շարունակ այդ ճանապարհով ենք գնացել», - նշել է նախագահը։
Նրա խոսքով՝ նույնիսկ ընկերությունն ու վստահությունը մարդկանց միջև կամ ընտանիքում` նման է գեղեցիկ պտուղներով ու ծաղիկներով ծառի, որը պետք է խնամել՝ ամեն օր ջրել, կտրել չոր ճյուղերը, որ այն առողջ լինի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.