ԱԺ–ն ընդունեց բյուջեի փոփոխությունը
ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում 89 կողմ ձայներով միաձայն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած նախագիծը` 2020թ–ի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ անելու մասին։
Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, 2020թ–ի ավարտին սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով, ինչը նախատեսված չի եղել բյուջեով։ Այդ ծախսը հիմնականում պայմանավորված է Հայաստանում առկա ռազմական դրությամբ։
«Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների ու ռիսկերի աճ: Արդյունքում` 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց»,– ասել էր Ջանջուղազյանը։
Տնտեսական անկման ստեղծված պայմաններում կանխատեսվում է նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի անկում՝ շուրջ 0.3 տոկոսով, հարկային եկամուտների նվազում` մոտ 35 մլրդ դրամով և պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճ`ընդհանուր շուրջ 67%-ի չափով։
Բյուջեի փոփոխությունների վերոհիշյալ առաջարկը, կառավարության մեկնաբանության համաձայն, ուղղված է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելուն, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելուն, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.