Սիրիայի քրդական կուսակցության անդամը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները
Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել Երևանի հասցեին Բաքվի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Հայաստանն Արցախի շփման գծում Իրաքից ու Սիրիայից բերած վարձկանների է օգտագործում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ժողովրդավարական միության քրդական կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը Ղարաբաղի շփման գծում Իրաքից ու Սիրիայից վարձկանների է օգտագործում, չեն համապատասխանում իրականությանը», - ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ որսացել է Ղարաբաղի շփման գծում մարտական գործողություններին մասնակցած վարձկանների խոսակցությունները։ Գերատեսչության տվյալների համաձայն՝ Հայաստանը մարտերում վարձկանների է օգտագործում Իրաքից ու Սիրիայից։
Գործակալության զրուցակիցն ասել է, որ դրանք բացարձակ սուտ են։
«Եթե նկատի ունեն քրդերին, ապա նրանք առանց դրա էլ բազմաթիվ սեփական խնդիրներ ունեն, ինչու պետք է Հայաստանի կողմից կռվեն», - ավելացրել է Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Թուրքիային ձեռնտու կլիներ առաջ տանել վարձկանների ներգրավման մասին լուրերը, «որ կարողանար արդարացնել իր միջամտությունն Ադրբեջանի կողմից», տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: