Միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին ԱՀ Նախագահի կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում
Արցախի ԱԳՆ-ը հաղորդում է, որ հոկտեմբերի 7-ին միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։
Նախագահը հատկապես ընդգծել է, որ այսօր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։ Աշխարհի բոլոր պետությունները պետք է կանխեն Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու Թուրքիայի ծրագիրը։
«Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»,- ընդգծված է կոչում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».