Լավրովն ու Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կհանդիպեն Մոսկվայում
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մնացականյանի նախատեսված այցի շրջանակում հոկտեմբերի 12-ին կկայանա ԱԳ նախարարների հանդիպումը», – մանրամասնել է Զախարովան։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ իր հերթին Facebook–ի իր էջում գրել է, որ արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Նա ևս հաստատել է, որ այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր, որ հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան հարցով բանակցություններ կլինեն Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում։ Բանակցություններին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները։
Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ տեղեկացրել էր, որ մամուլում տարածվող լուրերը, թե վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 07:31
Киликийский католикосат выразил поддержку Католикосу Всех армян Гарегину II и высшему духовенству Армянской Апостольской Церкви (ААЦ) на фоне критики со стороны властей Армении.
-
2025-06-17 07:25
Атака на здание гостелерадио Ирана – преступление, СБ ООН должен остановить агрессию Израиля, заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.