Հայաստանի ՊՆ․ Ի տարբերություն թուրքերի, հայերը պաշտպանում են իրենց հողը
Հայերը, ի տարբերություն թուրքերի, պաշտպանում են իրենց հողը՝ սեփական արյան գնով: Այս մասին հոկտեմբերի 7-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով քուրդ զինյալների ներգրավման վերաբերյալ թուրքական կողմի տարածած ապատեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:
«Մենք 30 տարի լսում ենք այս հեքիաթները: Եվ դուք նույնպես լսում եք: Որ Հայաստանն օգնում է կամ որ քուրդ զինյալները օգնում են Հայաստանին: Բայց չկա որևէ համագործակցության թեկուզ մեկ ապացույց: Մեր զինված ուժերը հաստատ քրդական օգնության կարիքը չունեն: Ի տարբերություն Թուրքիայի, մենք մեր հողը պաշտպանում ենք մեր արյան գնով, ոչ թե վարձկանների»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հաստատեց, որ հայկական կողմը ապացույցներ ունի Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի անմիջական մասնակցության մասին: «Կան փաստեր, որ Թուրքիայի ղեկավարությունը ծրագրում է հարվածներ հասցնել: Օդային հարվածներն ամբողջությամբ ղեկավարվում են թուրք մասնագետների կողմից: Կան հստակ փաստեր Թուրքիայից ժամանած հրահանգիչների, հետախույզների մասնակցության մասին: Բայց դեռևս տեղեկություններ չկան թուրքական զինուժի առանձին ամբողջական ստորաբաժանումների մասին:
Միգուցե թուրքերի համար ավելի շահավետ է, եթե իրենց փոխարեն ջիհադականները զոհվեն»,- ասաց Հովհաննիսյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.