Последние новости

Առաջնագծում երկու ուղղություններով մարտերը վերսկսվել են

Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները:

«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»,–նշված է ՊԲ Facebook սոցցանցի էջում։

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրթիռա-հրետանային հարվածները:

Նշենք, որ գիշերվա ընթացքում հրթիռակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ