Ալեքսանդր ԼԱՊՇԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ
Ադրբեջանից մի մարդ ինձ սարսափելի բաներ է գրել: Նա վաղուց գիտի իմ բլոգը ճանապարհորդության մասին, կարելի է ասել, որ կարդում է ինձ երկու հազարականների սկզբից: Հասկանալի պատճառներով ես չեմ գրում, թե ով է նա և որտեղ է: Ես կարող եմ միայն ասել, որ նա բժիշկ է, նա փրկում է վիրավոր ադրբեջանցի զինվորների կյանքը, որոնց արդեն 11 օրն է հսկայական թվերով բերում են ռազմաճակատից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է լրագրող Ալեքսանդր Լապշինը:
«Նա գրել է, որ վիրավոր զինվորներից շատերն ասում են, որ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց հարյուրավոր տղաներին դուրս հանել ռազմի դաշտից, որոնք սարսափելի տանջանքների մեջ երկար ժամեր և նույնիսկ օրեր ընկած մնում են կրակոցների տակ: Դա ադրբեջանցի զինվորների ավելի քան 2000 դիակներից բացի, որոնց ոչ ոք չի տարհանում ռազմի դաշտից, քանի որ Բաքուն հրաժարվել է համագործակցել Կարմիր խաչի հետ: Երիտասարդների պատառոտված մարմինները ցրված են Ջեբրաիլ դեպի հյուսիս` մինչև Թալիշի մոտակայքը հարավում: Եվս մի քանի օր, և նրանցից շատերին դժվար կլինի նույնիսկ ճանաչել` դիերի փտման պատճառով: Եթե վիրավորվել եք ձեր դիրքերում, օրինակ` հրետակոծությունից, ապա համարեք, որ ձեր բախտը բերել է: Դուք կփրկվեք, պատերազմն ավարտվել է ձեզ համար, նույնիսկ եթե կորցրել եք ձեռքը կամ ոտքը: Կարևորը` ողջ եք: Բայց եթե ադրբեջանցի զինվորը հայտնվել է կրակի տակ կամ հետախուզական խմբում, կամ հատուկ նշանակության ջոկատի կազմում է եղել և վիրավորվել է իր դիրքերից հեռու, նրան տանջալից մահ է սպասվում: Ոչ ոք նրան չի օգնի: Իսկ յուրայինները կթողնեն. ինչու նրանք պետք է կրակի տակից հանեն վիրավոր ընկերոջը, փոխարենն իրենք կփրկվեն: Վիրավորները ցավից գոռում են` օգնություն խնդրելով: Բայց նրանց ոչ ոք չի օգնում: Յուրայինները վաղուց լքել և մոռացել են, իսկ հայերը գերի չեն ուզում վերցնել, առավել ևս` վտանգելով իրենց կյանքը: Այդպես հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ զոհվում են տանջանքների մեջ այնտեղ, որտեղ թշնամու գնդակը խոցել է նրանց որովայնը կամ` արկի բեկորը մեջքից:
Չնայած Կարմիր խաչի կոչերին` Ադրբեջանի իշխանությունները որևէ ժամանակավոր հրադադարի դեռ չեն համաձայնել` զոհվածների մարմինները դուրս բերելու և վիրավորներին փրկել փորձելու համար:
Գուցե ինչ-որ մեկն ինձ ասի` «ադրբեջանցիներին պետք չէ խղճալ, հենց իրենք են ագրեսորները», բայց ես չեմ համաձայնի: Այդ բոլոր մարդիկ զինվորներ են: Նրանք հրաման են կատարում, և Ալիևը հանցագործություն է գործում` թույլ չտալով արժանապատիվ թաղել մահացածներին կամ փրկել նրանց, ովքեր դեռ ողջ են»,- գրել է Լապշինը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 14:42
Армянские власти не намерены продлевать программу компенсации арендной платы для переселенцев из Нагорного Карабаха. Об этом заявил омбудсмен Арцаха Гегам Степанян после встречи с представителями правительства.
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.