«Փաստ». ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՍԱՐՔԵՑ» ԻՆՔՆ ԻՐ ԳԼԽԻՆ
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն ոչ միայն միջազգային մամուլում, այլև տարբեր պետությունների կողմից ամենաբարձր մակարդակով բարձրաձայնվում է այն մասին, որ Արցախում ընթացող պատերազմական գործողություններին թշնամու կողմից կռվում են վարձկաններ, որոնք բերվել են գլխավորապես Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից։ Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել էր վարձկանների՝ մեր տարածաշրջան թափանցելու ռիսկերի մասին, և ահա այս առնչությամբ նոր մանրամասներ են հրապարակ գալիս։
Ըստ տեղեկությունների, այս օրերին, պարզվում է, ահաբեկիչ-վարձկաններն արդեն զանգվածաբար թալան են իրականացնում ադրբեջանական բնակավայրերում, հիմնականում այն հատվածներում, որտեղից բնակչությունն արդեն իսկ տարհանված է կամ պարզապես փախել են իրենց բնակավայրերից՝ տեսնելով ադրբեջանական բանակի ձախողումները։ Հատկանշականն այն է, որ համատարած թալանն ուղեկցվում է մարդկանց տներն ավիրելով ու բավականին մեծ չափերի հասնող հրկիզումներով։ Ըստ էության, ահաբեկիչների համար միևնույնն է, թե որտեղ և ինչ են թալանում ու հրկիզում, նրանց համար կարևորը տվյալ փուլում այն գումարն է, որը նրանք պետք է ստանան «գործարքն» ավարտելուց հետո, ինչպես նաև այն ավարը, որը կտանեն իրենց հետ հենց իրենց վճարող երկրի բնակավայրերը թալանելով։
Թեպետ, ինչպես արդեն քանիցս նշվել է, վարձկաններն ի վերջո հազիվ թե ողջ վերադառնան, քանզի կա՛մ կսպանվեն առաջնագծում, կա՛մ նրանց կվերացնեն հենց վարձողները՝ ջնջելով հետքերը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը «սարքեց» ինքն իր գլխին, քանի որ վարձկաններն արդեն իսկ դարձել են պատուհաս։ Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ Թուրքիան «սարքեց» Ադրբեջանի գլխին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 17:44
Национальное Собрание проголосовало за лишение неприкосновенности руководителя фракции НС «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна и разрешило привлечь их к уголовной ответственности.
-
2025-07-07 17:08
Посол Армении Гурген Арсенян приехал в МИД России. Об этом 7 июля сообщают «Известия» со ссылкой на своего корреспондента.
-
2025-07-07 17:07
Содержание выступлений депутатов от правящей партии «Гражданский договор» доходит до абсурда. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения ходатайства Генеральной прокуратуры о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении секретаря парламентской фракции оппозиционного блока «Армения» Арцвика Минасяна заявил 7 июля сам Минасян.
-
2025-07-07 17:05
Доказательная база дела, связанного с движением "Священная борьба", получена исключительно законным путем в рамках надлежащих правовых процедур. Об этом пресс-секретарь Следственного комитета Армении Кима Авдалян заявила в соцсети.